Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել առաջին փոխնախարար Սերգեյ Ալեյնիկը
Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել առաջին փոխնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այդ մասին հայտնում է բելառուսական պետական БелТа գործակալությունը։ Ալեյնիկի նշանակման հրամանն արդեն իսկ ստորագրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դե ինչպե՞ս ոչ հանրայնորեն չնշանակել այդպիսի մարդկանց։ Այդ իսկ պատճառով ես ձեզ հրավիրել եմ, որ դա արվի այնպես, ինչպես ընդունված է մեր պետությունում»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ նոր նախարարի հետ քննարկել է այդ պաշտոնում նրա գործունեության բոլոր մանրամասները։
Արտաքին գործերի նախորդ նախարար Վլադիմիր Մակեյը մահացել էր նոյեմբերի 26-ին՝ 64 տարեկան հասակում։ Նրա մահվան պատճառը և հանգամանքները չեն նշվում։
Սերգեյ Ալեյնիկը ծնվել է 1965 թվականի հունվարի 28-ին Մինսկում։ 2009-2013 և 2020-2022 թվականներին եղել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Լուսանկարը՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել