HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին կմասնակցի G7-ի առաջնորդների առցանց հանդիպմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 12-ին կմիանա G7-ի երկրների առաջնորդների հանդիպմանը, որը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։ 

Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին։ «Սկզբում կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այսօրվա հանդիպման ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինային հետագա աջակցությունը և G7-ում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունները, որը կտևի մինչև ամսվա վերջ»,- ընդգծել է գերմանացի պաշտոնյան։ 

Նախատեսվում է, որ G7-ի երկրների առաջնորդների տեսակոնֆերանսի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսով հանդես կգա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ավելի վաղ, Զելենսկին հայտնել էր, որ G7-ի տեսակոնֆերանսից առաջ համակարգել է դիրքորոշումներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին Բայդենին ասել էր, որ Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային հարվածները ոչնչացրել են ուկրաինական ենթակառուցվածքների 50 %-ը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter