HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրթիռակոծվել է Մելիտոպոլը. ուկրաինական կողմի պնդմամբ՝ զոհվել է մոտ 200 ռուսաստանցի

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի կողմից բռնազավթված Մելիտոպոլ քաղաքին։ Մելիտոպոլի ուկրաինական քաղաքապետ Իվան Ֆյոդորովը գրել է քաղաքի արևելքում և հարավում ուժեղ հրդեհների մասին։

Նրա տվյալներով՝ հարվածը, մասնավորապես, հասցվել է ռուսաստանցի զինվորականների հավաքատեղու վրա։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսաստանցիներն ունեն մինչև 200 զոհ։ Ֆյոդորովը գրում է, որ վիրավորներին տեղափոխելու համար ռուսական կողմն ստիպված է եղել Ղրիմից ներգրավել շտապ օգնության մեքենաներ։

Ուկրաինայի Զապորոժյեի մարզի բռնազավթված հատվածում ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հաստատել է Մելիտոպոլի ուղղությամբ հարվածները։ Նրա խոսքով՝ հրթիռակոծման է ենթարկվել հանգստի բազան, որտեղ «շաբաթ երեկոյան ընթրում էին մարդիկ, խաղաղ բնակիչներ, աշխատում էր բազայի անձնակազմը»։ Բալիցկու խոսքով՝ հայտնի է երկու զոհի և տասը տուժածի մասին։

Իր հերթին Զապորոժյեի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Մելիտոպոլի հանգստի բազան հրթիռակոծվել է HIMARS տեսակի հրթիռային համալիրներից։ РИА Новости-ն, մեջբերելով Ռոգովի հայտարարությունը, գրել է, որ ուկրաինական երկու հրթիռները հաջողվել է խոցել, մյուսները հասել են իրենց թիրախներին։ 

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել Մելիտոպոլի հրթիռակոծման լուրերը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter