Նորվեգիան Ուկրաինայի էներգահամակարգերի վերականգնման համար կհատկացնի 100 միլիոն դոլար
Նորվեգիան Ուկրաինայի իշխանություններին կհատկացնի 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ երկրի էներգետիկ համակարգերի վերականգնման համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր կարևոր նորություններ կան Նորվեգիայից։ Կա այդ երկրից օգնության նոր փաթեթ 100 միլիոն դոլարի չափով՝ հենց մեր էներգահամակարգերի վերականգնման համար»,- ասված է այդ երկրի նախագահի տեսաուղերձում, որը հրապարակվել է Զելենսկու տելեգրամյան ալիքում։
Զելենսկու խոսքով՝ Նորվեգիան Ուկրաինային տրամադրում է ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցություն, մարդասիրական օգնություն և օգնում գազի ձեռքբերման հարցում։
Ավելի վաղ, Նորվեգիայի իշխանությունները Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման համար հատկացրել էր 150 միլիոն կրոն (մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բացի այդ, թագավորության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները 2023 թվականին մտադիր են կրկնակի մեծացնել ուկրաինացի զինվորականների համար նորվեգացի ռազմական հրահանգիչների թիվը՝ 75-ից հասցնելով 150-ի։
Լուսանկարը՝ AP Photo/Emilio Morenatti
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել