
Էմանուել Մակրոնը կժամանի Կատար՝ դիտելու Ֆրանսիայի հավաքականի խաղը կիսաեզրափակիչում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է մեկնել Կատար, որպեսզի դեկտեմբերի 14-ին ներկա լինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, որին մասնակցելու են Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան՝ France Info ռադիոկայանի եթերում։
Coupe du monde 2022 : "Je ressens une immense joie comme tous les Français", déclare Amélie Oudéa-Castéra après la victoire des Bleus contre l'Angleterre
— franceinfo (@franceinfo) December 11, 2022
La ministre des Sports confirme qu'Emmanuel Macron sera présent au Qatar pour la demi-finale contre le Maroc pic.twitter.com/yCgKkv0E2Q
«Այո։ Այցի մանրամասները դեռևս ճշտվում են, բայց նա իր վրա վերցրել է այդ պարտականությունը և կպահի ուրախությամբ»,- Մակրոնի՝ Կատար այցի վերաբերյալ հարցին այսպես է պատասխանել ֆրանսիացի նախարարը։
Նա նշել է, որ մինչև չորեքշաբթի չի մնա Կատարում, քանի որ երկուշաբթի օրն ունի կարևոր խորհրդակցություն, որը նվիրված է 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ «Սակայն նախագահի հետ միասին ես կվերադառնամ չորեքշաբթի օրը»,- հավելել է նա։
Ամելի Ուդեա-Կաստերան վստահեցրել է, որ Ֆրանսիայի նախագահը մշտապես հետևում է մարզիկների հաջողություններին և հայտնել, որ դեկտեմբերի 10-ին նա անձամբ խոսել է Մակրոնի հետ՝ Անգլիայի ֆուտբոլի հավաքականին նկատմամբ ֆրանսիացիների հաղթանակից հետո։
Ավելի վաղ, Le Nouvel Observateur թերթը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգային հավաքականի խաղացողներին խոստացել է անձամբ ներկա գտնվել մարզադաշտում՝ հավաքականի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ դուրս գալու պարագայում։
Մակրոնը հայտնի է ֆուտբոլի նկատմամբ իր սիրով և մի քանի անգամ հայտարարել է «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբին երկրպագելու մասին։ Ֆուտբոլի աշխարհի նախորդ առաջնության ժամանակ, որը 2018 թվականին ընթանում էր Ռուսաստանում, Մակրոնն անձամբ էր տրիբունաներից հետևում խաղերին։ Եզրափակիչ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի հավաքականը հաղթել էր Խորվաթիային՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
Լուսանկարը՝ Alexei Nikolsky\TASS Via Getty Images
Մեկնաբանել