
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված բողոքը: Սա նշանակում է, որ փաստաբան Ալեքսանյանը կմնա կալանավորված:
Ինչպես հայտնում է Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը, բողոքը ներկայացվել էր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը որոշել էր բողոքը քննել գրավոր ընթացակարգով, ինչի արդյունքում էլ բողոքը մերժելու որոշում է կայացրել:
Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ:
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։
Թե՛ Արուսյակ Ալեքսանյանը, թե՛ Էրիկ Ալեքսանյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Մեկնաբանել