HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Խիստ պատահականորեն բյուջեի միջոցներից շփոթվել և այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»․ վարչապետ

Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 728 մլն 887 հազ․ դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացված ծրագրերը ներկայացնելիս նշեց, որ նախկինում եղել է դեպք, երբ «խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից շփոթվել և այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»։

Վարչապետի խոսքով՝ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է սկսել։ 

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթավորվել, նախագծվել և նախահաշվային բոլոր փաստաթղթղերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն հիմնանորոգման աշխատանքները փաստացի կատարվել են 4-րդ փողոցում։

«Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին ՊՎԾ-ն առաջարկություն է ներկայացրել իրականացնել ծառայողական քննություն, իսկ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերը փոխանցել իրավապահ մարմիններին»,- հայտնեց Պետրոսյանը։ 

Ըստ ՊՎԾ ղեկավարի՝ իրավախախտումների վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են դատախազությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter