Ձմեռային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 24-ից
Հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թ.-ի հունվարի 31-ը ներառյալ կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Կառավարության հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ կզորակոչվեն նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2022 թ.-ի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2023 թ.-ի մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2023 թ.-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինծառայողների զորացրումը՝ 2023 թ.-ի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել