«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների դեմ քրգործ է հարուցվել
Հարուցվել է քրեական գործ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ:
2011 թ. մայիսի 10-ին եւ 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 3-ին` ժամը 10:30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ, ունենալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու պարտականություններ, դրանք կատարել են ոչ պատշաճ եւ դրանց նկատմամբ դրսեւորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք:
Մասնավորապես` վիրահատման ենթակա 2004 թ. ծնված, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա 2006 թ. ծնված, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն. Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ հիշյալ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն` Ն. Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության` Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով:
ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել