3,6 մլրդ դրամ՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայության գործարկման համար
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության կգործարկվի։ Այդ նպատակով Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց 3,6 մլրդ դրամ հատկացնել։
Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումների գործունեության ապահովման համար ձեռք կբերվեն անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։
134,1 մլն դրամը կուղղվի պարեկային ավտոմեքենաների գունագրաֆիկ ձևավորման և արտաքին լուսավորության սարքերի տեղադրման և այլ էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման համար։
Ռադիոցանցի սարքերի-սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է 1,1 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ այս 4 մարզերում նոր պարեկային ծառայության համար մեքենաներ ձեռք բերելու նպատակով այս տարվա հուլիսին Կառավարությունը հատկացրել էր 3,1 մլրդ դրամ։ Ավտոմեքենաները ձեռք են բերվել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունից՝ առանց մրցույթի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել