HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սուրմալու»-ի պայթյունից վիրավորվածներն ու զոհված անձանց ընտանիքներն աջակցություն կստանան

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց։

Առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝

1․ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

  • հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150 000 դրամի չափով.
  • հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 000 դրամի չափով․

2․ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի չափով:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հիշեցրեց, որ երեկ ուժգին քամու հետևանքով «Սուրմալու»-ում փլուզումներ են եղել։

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ փլուզման տակ մնացած տրանսպորտային միջոցներում քաղաքացիներ չեն եղել, բայց 3 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոններ, մի քանի ժամից նրանք դուրս են գրվել։

Ըստ Գրիգորյանի՝ տարածքն այժմ սահմանազատվել է, իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter