HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյան․ «ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից»

Օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմն, ըստ էության, պահպանվել է։ Զինված ուժերը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրը։ Այս մասին Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտնեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա․ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին, և ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ»։

Փաշինյանը շեշտեց՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ եղել։

«Երեկ երեկոյան ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրության կենտրոնում»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետը հայտնեց՝ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter