Նախագահը ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանին
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հարցը։
Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանին։
«ՍԴ նախագահը մայիսի 31-ին պաշտոնապես Հանրապետության նախագահին տեղեկացրել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը՝ 12 տարին, 2022 թ.-ի դեկտեմբերի 10-ին լրանալու մասին»,- ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը՝ հայտնելով, որ որոշում է կայացվել առաջադրել նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից առաջադրված թեկնածուն Սեդա Սաֆարյանն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել