HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, Պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։

Գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter