HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2023-ի համար 112 մլրդ դրամի սուբվենցիոն հայտ է ստացվել․ ՏԿԵ նախարար

Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 693,7 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ ընդհանուր 15 ծրագիր է իրականացվել՝ 11 բնակավայրերում։ Ծրագրերից 12-ը քննարկվել և հաստատվել են 2021 թ․, իսկ 3-ը՝ 2022-ին: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են, և Կառավարությունն այժմ ֆինանսավորում է։

ՏԿԵ նախարարը նշեց, որ Արարատի մարզում մեկ ծրագիր է՝ 71 մլն դրամ արժեքով, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր 70 մլն դրամ արժեքով, Լոռու մարզում՝ 1 ծրագիր, 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր, 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր, 353 մլն դրամ և Վայոց Ձորում 5 ծրագիր՝ 145 մլն դրամ արժողությամբ։

Ըստ Սանոսյանի՝ այս տարվա հունվարից մինչև հիմա 303 ծրագրի համար Կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ։

Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվեց 2023-ի սուբվենցիոն ծրագրերով։

ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ կարգը փոխել են, և 2023 թ.-ի բոլոր հայտերն ընդունել են այս տարի։

«Ունենք բավական մեծ թվով հայտեր, ընդհանուր՝ 112 մլրդ դրամի, որն աննախադեպ մեծ է»,- ասաց Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ստացել են 377 հայտ՝ ընդհանուր 76 մլրդ դրամ արժեքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter