HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արագաչափերի գործառույթն այսուհետ կիրականացվի ոստիկանության նորաստեղծ ՊՈԱԿ-ի միջոցով

Կառավարությունը կստեղծի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 14-ի նիստում։

Հարցը զեկուցող ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ 2011 թ․ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև կնքվել է պետական կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգի ձեռքբերման և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման պայամանագիր։ 2017թ․ ոստիկանության և ընկերության միջև կնքվել է գնման պայմանագրի լուծման մասին համաձայնագիր։

Պայմանագրի դադարման հետևանքով որպես պատճառված վնասի հատուցում ընկերությանը վճարվել է 2 մլրդ 500 մլն դրամ։

2017թ․ կնքվել է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր։ Հաշվի առնելով, որ այս տարի լրանում էր պայմանագրի գործողությունների ժամկետը, ոստիկանության ենթակայության ներքո կստեղծվի պետական ոչ առևտրային կազմակերպություն։

«ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերհսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն»,- հայտնեց ոստիկանապետը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քննարկման ժամանակ ասաց՝ որոշման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը գործառույթը վերցնում և իրականացնում են պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: 

«Այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով հնարավորինս պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- ասաց նա։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է պետական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter