HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմում զոհվածների 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկվեն Նիդերլանդներ ԴՆԹ հետազոտության համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը 31 մլն 125 000 դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմում զոհված անձանց թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշների ԴՆԹ նույնականացում իրականացնելու համար։

Ըստ որոշման նախագծի՝ զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները 2020թ․ հոկտեմբերից մինչև 2022 թ․ կատարվել են ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում։

«Այս ընթացքում նույնականացվել է բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։  

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների Թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Սակայն, ըստ նախարարության, դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտ է ևս 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների Թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter