
Զրոյացվելու են գյուղտեխնիկայի և դրա որոշ բաղադրիչների մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել գյուղատնտեսական տեխնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացմանը, ինչպես նաև՝ ընդլայնել է դրա մասերի և բաղադրիչների ցանկը, որոնց համար կիրառվում են սակագնային արտոնություններ։
«Միջոցառումը նպատակաուղղված է աջակցելու Եվրասիական տնտեսական միության գյուղմթերք արտադրողներին, որոնք արտաքին ճնշման տակ բախվել են ներմուծվող սարքավորումների և բաղադրիչների մատակարարումների դադարեցմանը, ինչպես նաև՝ մատակարարման շղթաների ընդհատմանը,- ասել է ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ - Որոշումը կօգնի զսպել արտադրական արտադրանքի գների աճը և կնպաստի մեր երկրների պարենային անվտանգության ապահովմանը»։
Նա պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ճակնդեղի կուլտուրաները հավաքելու կամ կալսելու համար նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ մաքսատուրքից ազատելուն։
Բացի այդ, նման սակագնային արտոնություններ՝ մաքսատուրքից ազատման ձևով կտրամադրվեն նաև սառնարանային տարաների (մինչև 2024թ. հունիսի 30-ը), ինչպես նաև՝ գյուղտեխնիկայի դետալների և բաղադրիչների ներմուծման ժամանակ (մինչև 2022թ. վերջ կամ 2023թ. հունիսի 30-ը՝ կախված մատակարարվող ապրանքատեսակից):
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել