
Սննդամթերքի փորձաքննության մեթոդներն ու նմուշառման կարգը համալրվել են 13 ստանդարտով
Սննդամթերքի անվտանգության տեխկանոնակարգի պահանջները թարմացվել են. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է մտցրել Սննդամթերքի անվտանգության մասին ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում։
Մասնավորապես, փոփոխությունները նախատեսում են չափորոշիչների ցանկի լրացում, ինչի կիրառման արդյունքում կամավոր հիմունքներով ապահովվելու է տեխնիկական կանոնակարգերի համապատասխանությունը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների 19 միջպետական և 12 ազգային ստանդարտին։
Միևնույն ժամանակ, սննդամթերքի փորձաքննության կանոններն ու մեթոդները պարունակող ստանդարտների ցանկը, ինչպես նաև՝ նմուշառման կարգը, համալրվել են 11 միջպետական ստանդարտով և ԵԱՏՄ անդամ երկրների 2 ազգային ստանդարտով։
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո՝ հաշվի առնելով լաբորատորիաների` նոր չափորոշիչներով և մեթոդներով փորձարկում իրականացնելու համար հավատարմագրման անհրաժեշտությունը։
Մեկնաբանել