HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

1,5 տարով երկարացվել է թռչնամսի տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 034/2013 տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթներին։ Տեխկանոնակարգն ուժի մեջ է մտնելու 2023թ. հունվարի 1-ից, իսկ անցումային փուլը սահմանվել է դրա՝ ուժի մեջ մտնելուց հետո 18 ամիս, այսինքն՝ մինչև 2024թ. հունիսի 30-ը:

Այդ ընթացքում ապրանքի արտադրությունն ու շրջանառությունը թույլատրվելու է մինչև ԵԱՏՄ նոր տեխկանոնակարգը տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերով: Շրջանառությունն այս դեպքում կթույլատրվի մինչև արտադրողի սահմանած ժամկետի ավարտը:

Բացի այդ, մինչև թռչնամսի վերաբերյալ նոր տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը, ենթադրվում է, որ Հանձնաժողովը, ԵԱՏՄ երկրների հետ համատեղ, կնախապատրաստի միջպետական ​​չափորոշիչների մշակման ծրագիր և ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ մաքսային ընթացակարգերի ժամանակ կստուգվի «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի պահանջների համապատասխանությունը։

Նշենք, որ ՄՄ ՏԿ 034/2014 տեխկանոնակարգն ընդունվել էր դեռևս նախորդ տարի, իսկ անցումային դրույթները նոր պահանջների ու համապատասխանության գնահատման փաստաթղթերի կիրառման փուլային անցման համար են: Դրույթները սահմանում են պարտադիր պահանջներ կենդանական ծագման պարենային ապրանքների համար, նաև՝ միասնական տերմինաբանություն, նույնականացման կանոններ, անվտանգության պահանջներ, ինչպես նաև՝ արտադրման, պահման, տեղափոխման, իրացման, վերամշակման և մակնշման պահանջներ։

ԵՏՀ որոշման մեջ նաև դրույթ էր ներառվել, ըստ որի՝ Ռուսաստանը Միության անդամ այլ երկրների հետ տեխկանոնակարգում փոփոխությունների նախագիծ է նախապատրաստելու, որով թռչնամսից պատրաստված բոլոր տեսակի ապրանքները դասկարգվելու են՝ մսային կամ միս պարունակող։

Տեխնիկական կանոնակարգը սահմանում է.

  • Թռչնաբուծական արտադրանքում 50 անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակները։
  • Չմշակված թռչնաբուծական մթերքների արտադրության մեջ ջրի, բաղադրիչների և սննդային հավելումների (ներառյալ՝ ֆոսֆատների) ներարկման արգելքը։
  • Վերամշակված թռչնամսի արտադրանքի բաղադրության մեջ ջրի օգտագործումը՝ ցանկացած տեսքով (մարինադներ, աղաջրեր և այլն)
  • Հալեցված թռչնամսից դուրս եկած խոնավության զանգվածային բաժնի ստանդարտը, որը չպետք է գերազանցի 4%-ը.
  • Արգելվում է թռչնամսից երեխաների համար տարբեր արտադրանքներ ստանալիս կիրառել ֆոսֆատներ կամ համի և բույրի ուժեղացուցիչներ, բենզոնային և սորբինային թթուներ կամ դրանց աղերը, ԳՄՕ-ներով և պեստիցիդներով հումքը։
  • Թռչնամթերքի սննդային արժեքի ցուցիչների համար (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալորիականություն) թույլատրելի են փաստացի արժեքներից շեղումներ մակնշման մեջ նշվածներից:

Թռչնամիսը Հայաստան է ներկրվում մի քանի՝ հիմնականում ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Բելգիայից և Ռուսաստանից:

2018-2022թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել ավելի քան 150 հազար տոննա թռչնամիս, ընդհանուր մոտ՝ 160 մլն դոլարի:

Թռչնամսի շուկան. 2022
Infogram

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter