HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Էլեկտրամոբիլներ ներմուծողները կազատվեն մաքսատուրքից․ Կառավարության որոշումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 մարտի 17-ի որոշման համաձայն՝ Հայաստանին 2022 թվականի համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա 7000 չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 % դրույքաչափ։

Կառավարության ապրիլի 15-ի նիստում որոշվեց սկզբնական փուլում 6400 մեքենայի ներմուծումն ազատել մաքսատուրքից։

Որոշման հիմնավորմամբ՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման առաջին փուլում, 6400 էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի 0 % դրույքաչափի արտոնությունը տրամադրվում է ներմուծումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Մնացած 600 էլեկտրամոբիլների մասով նախատեսվում է պահել ռեզերվ՝ անմիջապես ապրանքանշանից և դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ֆիզիկական անձանց համար որոշումը հետադարձ ուժ կունենա, այսինքն՝ 2022 թ.-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաները կազատվեն մաքսատուրքից։

«Այն մարդիկ, որոնք ներմուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները։ Իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար»,- նշեց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ նախկինում 12,5 % մաքսատուրք էր սահմանված։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կառավարությունում քննարկման ժամանակ հիշեցրեց, որ էլեկտրամոբիլների ներմուծումն ազատել են նաև ԱԱՀ-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter