HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ամառային զորակոչ կանցկացվի

Ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի ամառային զորակոչ։ Կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ՝ կզորակոչվեն այն անձինք, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Ամառային զորակոչի շրջանակում մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

Ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտ­րանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրակա­նացվի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահ­մանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառա­յություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծա­ռայող­ների զորացրումը կիրականացնվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter