
Սրբուհի Գևորգյանը նշանակվեց ՀՊՄՀ ռեկտոր
Կառավարությունը ապրիլի 7-ի նիստում հաստատեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանի ընտրության արդյունքները:
Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մարտի 19-ին։
Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը (19 կողմ, 0 դեմ, 1 քվեաթերթիկ անվավեր) ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին՝ 5 տարի ժամկետով։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ այս տարի լրանում է համալսարանի հիմնադրման 100-ամյակը, և առաջին անգամ ռեկտորի պաշտոնը կզբաղեցնի կին։
Սրբուհի Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը ժամանակակից մարտահրավերների ներքո բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում և պատրաստակամ է որակական գործընթաց ապահովելու առումով։
Մեկնաբանել