
3,1 մլրդ դրամ՝ 1 ճանապարհահատվածի և 2 կամրջի հիմնանորոգման համար
Կառավարությունը 3 մլրդ 114 մլն 231 հազ․ դրամ կհատկացնի 2022-ին հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 կամրջի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 31-ի նիստում։
Որոշմամբ գումար կհատկացվի Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրեր), Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի հատվածում (Պտղնի, Աբովյան) գտնվող կամրջի և Մ- 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածում (Տավուշի մարզի Թեղուտ) գտնվող կամրջի վերանորոգման համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ կամուրջներից մեկը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 14-րդ կմ-ում գտնվող այն կամուրջն է, որը մահափորձի հետևանքով պայթեցվեց։
Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 114 մլն 231 008 դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2 մլրդ 991 մլն 548 հազ․ դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 122 մլն 682 384 դրամ։
Մեկնաբանել