
Խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր չկա․ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է։ Տևական ժանանակ թույլ չտալ գազի վթարը վերացնելը ևս մեկ ապացույց էր, որ սա ուղղակիորեն մի կետից կառավարվող քաղաքականություն է, նպատակը Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումն է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«ՄԻՊ-ի տեսանկյունից բնական է, որ որևէ պաշտպան չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, բայց որպես պաշտպան իմ մտահոգությունն է, որ խաղաղության խոսակցությունները, դրանց մասին բարձրաձայնումները ապահովագրված, ապացուցված լինեն նաև գործողություններով։
Այս պահին պիտի արձանագրենք, որ առնվազն վերջին 2 շաբաթվա իրադարձությունները, էսկալացիաները, ներառյալ՝ հումանիտար վիճակի լարվածությունները ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր չկա, գործողություններ չկան, և դրանք, մեղմ ասած, ադրբեջանական կողմից անկեղծ չեն»,- ասաց Գրիգորյանը։
Մեկնաբանել