
29,5 մլն դրամ՝ ՊՊԾ տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավմանը
Պետբյուջեով նախատեսված Պետական պահպանության ծառայության ազատ միջոցներից 29,5 մլն դրամ կուղղվի Պետական պահպանության ծառայության տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավմանը: Որոշման նախագծով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն պետբյուջեի մասին օրենքում։ Նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի է։ Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում՝ չցեկուցվող հարցերի փաթեթով։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Մասնավորապես, Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և մասնագիտական ստորաբաժանումների անվտանգության ապահովման միջոցների արդիականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել բարելավել ՊՊԾ տրանսպորտային միջոցների ապահովվածությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Մեկնաբանել