
Սահմանամերձ համայնքների 100 000 բնակիչ կոմունալ վճարների մասնակի փոխհատուցում կստանա
Կառավարությունը 1 մլրդ 155 մլն 205 հազ․ դրամ կհատկացնի Արարատի (2), Գեղարքունիքի (3), Վայոց Ձորի (2), Սյունիքի (5), և Տավուշի (11) մարզերի 23 սահմանամերձ համայնքի 81 բնակավայրի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: Որոշումն ընդունվեց գործադիրի փետրվարի 23-ի նիստում։
«Գնաճային ֆոնի վրա սա կարևոր աջակցություն է մեր բնակչներին»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 100 000 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել