
Ֆրանսիան կաջակցի հայ-թուրքական բանակցություններին
Պաշտոնական Փարիզը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ հատուկ ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ, որոնք պատասխանատու են լինելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցությունների համար։
«Մենք ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների հայտարարությունները յուրաքանչյուր կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման մասին, որոնք պատասխանատու կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքի համար, մի գործընթաց, որին Ֆրանսիան լիովին կաջակցի»,- նշված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարծում է, այս գործընթացը թույլ կտա կայունություն եւ զարգացում ապահովել Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել