
Մասիսում հաղթել է նախկին քաղաքապետի գլխավորած դաշինքը
Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում (27 բնակավայր) դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առաջատարը Մասիսի նախկին քաղաքապետի գլխավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է 14 943 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13 461 ձայն։
Մասիս համայնքում ընտրելու իրավունք ունի 62 950 անձ։ Քվեարկությանը մասնակցել է 29 511 անձ կամ ընտրելու իրավունք ունեցողների 46․88 %-ը:
Հիշեցնենք, որ ընտրապայքարին մասնակցում էր այս երկու քաղաքական ուժը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Մասիսի ներկայիս համայնքապետի պաշտոնակատար Սայեն Հայրապետյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր նոյեմբերի 17-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել