
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 183 մլն դրամ կտրամադրի Հայաստանում գտնվող արցախցի երեխաներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից կընդունի 183 մլն դրամի չափով նվիրաբերություն՝ սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: Կառավարությունը դեկտեմբերի 2-ի նիստում հավանություն տվեց փոխըմբռնման հուշագրի կնքմանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող 183 մլն դրամը կուղղվի Արցախում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, որոնք գտնվում են Հայաստանում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30 500 դրամ: Աջակցություն կստանա 3000 երեխա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կկնքի նշված գումարի փոխանցման փոխըմբռնման հուշագիր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել