HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հրատապ շինաշխատանքների գնման գործընթացը կիրականացվի առանց փորձաքննության նախագծային փաստաթղթերի

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Գնումների մասին» օրենքում և սահմանել, որ հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կարող է իրականացվել առանց հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի։ Որոշումն ընդունվել է գործադիրի նոյեմբերի 25-ի նիստում։

«Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել այդ փաստաթղթերի առկայության պարագայում:

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում՝ ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չէ օպերատիվորեն ապահովել նման հետևանքների վերացումը՝ պայմանավորված փաստաթղթերի մշակման և փորձաքննության ապահովման հանգամանքով:

Ուստի, նախագծով առաջարկվում է՝

  • նախատեսել, որ մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ, որով պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը, կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter