
ՌԴ ՊՆ-ն նոր առաջարկություններ է արել դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ. Փաշինյան
«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021թ.-ի մայիսից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիայի և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի կողմից, և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով»,- այս մասին Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այդ առաջարկությունները Հայաստանի համար ընդունելի են։ Փաշինյանը խնդրեց Սուրեն Պապիկյանին Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ ճշգրտել մանրամասները, որպեսզի առաջարկներն իրագործվեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել