Ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը կալանավորվել է
Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում օգոստոսի 25-ին հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաեւին մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով, 316-րդ հոդվածով (լրտեսությունը) , 145-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 135-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով: Այս մասին
հայտնում է ԱՀ Քննչական կոմիտեն:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել