
ԿԸՀ-ն հաստատեց կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցանկը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 31-ին կայացած արտահերթ նիստում հաստատեց 2021 թվականին հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտություններում 26 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցանկերը։
«Ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն՝ թեկնածուների և կուսակցությունների գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի անդամներից որևէ մեկի առարկության դեպքում կազմակերպվում է քվեարկություն: Գրանցման մերժման որոշումը համարվում է ընդունված ձայների ⅔-րդով»,- հիշեցրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում էին Ընտրական օրենսգրքի պահանջներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում առկա է եղել բացակայող փաստաթուղթ, հանձնաժողովը այն լրացնելու համար տրամադրել էր 48 ժամ, սակայն փաստաթուղթը սահմանված ժամկետում չի ներկայացվել: Այսպիսով, ԿԸՀ-ն մերժեց «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրական ցուցակի 89-րդ համարում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արսեն Համլետի Փալանդուզյանի գրանցումը, քանի որ բացակայում էր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Աշոտ Սարգսի Մելքոնյանն էլ մայիսի 29-ին ԿԸՀ ներկայացրած իր դիմումի համաձայն՝ դուրս եկավ ընտրական ցուցակից:
Մեկնաբանել