Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Զրույցի ընթացքում քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական քայլերը։
«Գոհունակությամբ ընդգծվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է և հանգիստ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։ Այդ համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինը մտքեր է փոխանակել նաև ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության շուրջ։
Լուսանկարը՝ Alexei Nikolskly/Russian president's press service/TASS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել