
Իլհամ Ալիև. «Ադրբեջանը չի խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի խոչընդոտի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այդ երկրների միջև սահմանների բացմանը։
«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրականորեն ենք վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Ես հիմա հատուկ դիրքորոշում չունեմ այդ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Թուրքիան ինքնուրույն կորոշի, թե երբ կարող են բացվել սահմանները և երբ կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները։ Համենայն դեպս, Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի»,- այդ մասին Ալիևը հայտարարել է արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
Նա նաև նշել է, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարվել թուրքական արտադրության ռազմատեխնիկայի ձեռքբերումից։ «Ռազմաարդյունաբերական համալիրի գծով Թուրքիայի հետ հարաբերությունները կշարունակվեն։ Կարող եմ տեղեկացնել, որ ստորագրվել են նոր պայմանագրեր, որով համաձայնություն է ձեռք բերվել թուրքական արտադրության ժամանակակից ռազմատեխնիկայի մատակարարումների վերաբերյալ։ Դա ավելի կամրապնդի մեր ռազմական հզորությունը»,- նշել է Ալիևը։
Լուսանկարը՝ Михаил Метцель / ТАСС
Մեկնաբանել