HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Արտադրողները կկարողանան վաճառել վերականգած կաթը՝ նույնանուն մակնշմամբ

Փետրվարի 13-ին ուժի մեջ են մտել «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները։ Դրանք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020թ № 62 որոշմամբ։

Մասնավորապես, տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխություններով՝ վերականգնված կաթ է համարվում պատրաստի կաթնային ապրանքը՝ սպառողական փաթեթավորմամբ, կամ կաթի վերամշակման արտադրանքի համար օգտագործվող հումքը։

Բացի այդ, կանոնակարգում սահմանվում են պահանջներ արտադրանքի նույնականացման և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև՝ համապատասխան մակնշման մասով, որոնք մինչ այդ չկային։

  Վերականգնված կաթը կաթի փոշու և զտված խմելու ջրի խառնուրդ է, որը ենթարկվում է նույն վերամշակման, ինչ սովորական կաթը՝ ունենալով համային համանման հատկություններ և պահպանման ժամկետ։ 

Գնային առումով այն բավական մատչելի է կաթից։

Դա, ըստ ԵՏՀ-ի, հնարավորություն կտա բարեխիղճ արտադրողներին արտադրանքը շուկա հանել ՝ որպես վերականգնված կաթ. մինչ օրս արտադրողները վերականգնված կաթը մակնշում էին՝ «կաթնային ըմպելիք» անունով, ինչը, Հանձաժողովի գնահատմամբ, այնքան էլ «գրավիչ չէր» սպառողների համար։

Նշենք, որ դեռևս 2014թ. մայիսի 1-ից ուժի մեջ էին մտել ՄՄ/ՏԿ 033/2013 կանոնակարգի փոփոխությունները, որով կաթ արտադրողներին հնարավորություն էր տրվել շրջանառության մեջ հանել վերականգնված կաթը, սակայն այդ ժամանակվանից դրա նկատմամբ հստակ պահանջներ սահմանված չէին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter