
Արցախում իրենց գույքը կորցրած պայմանագրային զինծառայողները միանվագ աջակցություն կստանան
Կառավարությունը նախատեսում է Ադրբեջանի վերահսկղության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված բնակարաններում բնակված պայմանագրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթաց սկսել։ Գործադիրի համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում։
44-օրյա պատերազմի հետևանքոով Արցախում բնակվող պայմանագրային զինծառայողները կրել են նյութական վնասներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գտնվող բնականններում թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև` անձնական օգտագործման ավտոմեքենաները։ Ըստ նախագիծը մշակած պաշտանության նախարարության՝ վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից, և նշված հանգամանքը նրանց շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա։
Նախագծով հաստատվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված` 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ հաշվառում ունեցող և Արցախի պաշտպանության, ներքին գործերի նախարարություններում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության համակարգերում պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների աջակցության միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը։
Նախագծի ընդունվելու դեպքում նշված խմբերին պատկանող պայմանագրային զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։
Պաշտպանության նախարարությունն այս նախագիծը դեռևս հանրային քննարկման է ներկայացրել, որի ժամկետի ավարտից հետո հարցը կքննարկվի կառավարության նիստում։
Մեկնաբանել