HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատելով հաղթահարել. արցախցի Սարինեի «խոսող» պայուսակները

«Եկ ծըլըկունդրակե խաղ անինք»,- գրված է արցախցի Սարինե Հայրիյանի պատրաստած պայուսակներից մեկի վրա, ինչը նշանակում է «արի ձնագնդի խաղանք»։ 

Սարինեն պատերազմի պատճառով կորցրեց հայրական տունը, սակայն՝ ոչ աշխատելու ուժն ու ապագայի նկատմամբ հավատը։ Նա կտորե պայուսակներ է կարում, որոնցից յուրաքանչյուրը մի իրավիճակ է նկարագրում կամ դրվագ պատմում։ Հետևելով պայուսակներից մեկի հորդորին՝ Սարինեն փորձում է «թիթէվ տանել» ու շարունակել ստեղծագործել՝ ներշնչվելով արցախյան բնությունից և կոլորիտից։ 

Սարինեն իրեն համար գտել է պատերազմի ողբերգական հետևանքները հաղթահարելու ձևը՝ շարունակել ստեղծագործել, նոր գաղափարներ իրականացնել և շատ աշխատել։

Սարինեի պայուսակները կարող եք ձեռք բերել Sarin's էջից։

Սուսինա Խաչատրյան, Հայկ Մակիյան
Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter