
Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն 2021 թվականին Պուտինի և Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում քննարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը հնարավոր է կայանա 2021 թվականին Թուրքիայում։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
«Մեր նախագահների միջև երկխոսությունը, առկա փոխադարձ վստահությունը ծառայում է ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային հարաբերություններին։ Այսօր մենք կքննարկենք մեր երկրների նախագահների հանդիպումը, որը հավանաբար կկայանա հաջորդ տարի՝ Թուրքիայում»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ռազմավարական պլանավորման միացյալ խմբի հանդիպման ժամանակ։
Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Անկարան գոհ է Մոսկվայի հետ սերտ հարաբերություններից և երկու երկրների գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։ «Մեծ բավականությունը, իհարկե, մեզ բերում է հարաբերությունների ընդլայնում առևտրի, մշակույթի, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում»,- հավելել է թուրք նախարարը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել