Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհ կկառուցվի
Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում:
Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, ըստ նախագծի, հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:
Կառուցվելիք ճանապարհահատվածը անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհի սկիզբը սկսում է Մամիկոնյանց փողոցից՝ դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել