HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրեյք դանսը ներառվել է 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի խաղացանկում

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի խաղացանկում ներառել է բրեյք դանսը, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդինգը։ Այդ մասին նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Դա հնարավորություն կտա մրցույթներում ներգրավել այն երիտասարդներին, որոնք չեն հետաքրքրվում սպորտի ավանդական ձևերով»,- BBC-ին լուրը մեկնաբանել է բրիտանացի բրեյք դանսեր Քարամ Սինգհը։

Բրեյք դանսն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին Արգենտինայում՝ Երիտասարդական օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ ոսկե մեդալը նվաճել էր ռուս բրեյք դանսեր Սերգեյ Չերնիշևը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն նաև կրճատել է 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների թիվը՝ հասցնելով 10,5 հազարի։ Կրճատումների մեծ մասն իրականացվել է ծանրամարտի հաշվին, որը պայմանավորված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի մտահոգություններով և այդ սպորտաձևում դոպինգի հետ կապված պատմությունների հետ։

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանային Տոկիոյում, սակայն ՄՕԿ-ը, դեռ 2021 թվականի մարտին, որոշել էր այն տեղափոխել 2021 թվական։

Լուսանկարը՝ Dean Treml/Red Bull via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter