Ստանիսլավ Զաս. «ՀԱՊԿ-ն արձանագրել է Սիրիայից Լեռնային Ղարաբաղ զինյալների տեղափոխում»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրել է Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զինյալների տեղափոխում, սակայն դեռևս դժվար է գնահատել այդ գործընթացի մասշտաբները։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին «RT» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հիմա ինձ համար դժվար է դատել դեպի ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասշտաբների և կազմակերպման մասին: Ամենայն հավանականությամբ, այն կա, այնտեղ զինյալներ, վարձկաններ են հայտնվում: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է ներկայացնում կազմակերպության համար»,- Զասի խոսքերը մեջբերել է «TACC»-ը։
Զասը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միայն այնքանով, որքանով թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատը։ «Եթե Թուրքիան գործում է ԵԱՀԿ մանդատի շրջանակներում, ապա նա ունի բոլոր իրավունքները։ Սակայն եթե նա դուրս է գալիս այդ մանդատի լիազորությունների շրջանակներից, ապա մենք չենք ողջունում այն, ինչպես մյուս երկրների պարագայում»,- նշել է Զասը։
Լուսանկարը՝ Sputnik / Виктор Толочко
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել