Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույնի է հասել
Թուրքական լիրան հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ընկել է՝ հասնելով 1 ԱՄՆ դոլարի դիմաց 7,89 լիրայի։ Սա ռեկորդային ցուցանիշ է, որը գերազանցել է նախորդ 7,88 լիրա ռեկորդային նվազագույնին։ Այդ մասին հայտնում է «TACC»-ը՝ հղում անելով «Bloomberg» գործակալությանը։
Ավելի վաղ, «Bloomberg»-ը Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտության մեջ։ «Թուրքական կողմը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը»,- գրում է «Bloomberg»-ը։
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սրվել է սեպտեմբերի 27-ին։ Ընթանում են ակտիվ մարտական գործողություններ։ Ե'վ Հայաստանում, և' Ադրբեջանում հայտարարված է ռազմական դրություն ու մոբիլիզացիա։ «Երկու կողմերն էլ հայտնում են զոհերի և վիրավորների մասին, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- գրում է գործակալությունը։
Լուսանկարը՝ «Shutterstock»-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել