Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի ներգրավվածության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
«Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:
Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ արխիվային / կառավարության մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել