
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Արցախի 50 բնակավայր
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ քաղաքացիական բնակչության շրջանում, վերջին տվյալներով կա 2 զոհ և 30 վիրավոր: Արցախի ՄԻՊ-ի խոսքով թվերն անընդհատ մեծանալու են:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ հարվածի տակ է եղել 50 բնակավայր, այդ թվում՝ Արցախի բոլոր քաղաքները:
Հանրապետության ամբողջ տարածքում կան վնասված ենթակառուցվածքներ և բնակելի տներ, այդ թվում՝ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի և ջրի խողոկաներ և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել