HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցներ կառուցելու համար տրամադրող վարկի տոկոսադրույքը

Կառուցվում է 24 սպանդանոց, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Սպանդանոցը կառուցելու հիմնական պայմանն այն է, որ այն լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի և Կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան։ Այն պետք է գտնվի բնակելի վայրից 300-500 մետր հեռավորության վրա։

Կա 38 գործող սպանդանոց, որոնցից 20-ը ներտնտեսային նպատակներով գործող սպանդանոցներ են։ Խոշոր անասնաբուծական ֆերմաները նախընտրում են ունենալ իրենց առանձին սպանդանոցները, որպեսզի վաճառելու ժամանակ կախված չլինեն այլ ծառայություններ մատուցողից, մնացած 18-ը ծառայություններ են մատուցում երրորդ անձանց։

Այսօրվա նիստում Կառավարության հավանությանը արժանացած նախագծով, ըստ նախարար Տիգրան Խաչատրյանի, առաջարկվում է իրականացնել 3 տիպի գործունեություն՝ շարժական սպանդանոցների, միս տեղափոխող մեքենաների և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանում այս պահին մեկ շարժական սպանդանոց կա։

Սպանդանոցային գործունեություն ծավալողները 20 % կանխավճարով կարող են ստանալ վարկեր մինչև 8 տարի ժամկետով, որի դեպքում 11 % տոկոսադրույքից 7%-ը կսուբսիդավորվի, 4 %-ը՝ ոչ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter