
ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ըստ տարածված հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կարևորվել են այն բոլոր խնդիրները, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները կլինեն առավել պաշտպանված և պատրաստ՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առումով:
Մեկնաբանել