
Ազգային ժողովի աշխատանքները սկսվեցին մեկ րոպե լռությամբ
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հավանաբար մոռացել էր 1988թ. փետրվարի 28-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածների մասին:
Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց և առաջարկեց, որ Ազգային ժողովն ինչ-որ կերպ արտահայտի իր վերաբերմունքը: Նույն պահանջով դիմեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Բաքվում ծնված Լարիսա Ալավերդյանը:
Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են Սումգայիթի դեպքերը, և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել