Երկու տարին մեկ անգամ անցկացվող բիենալեները, որտեղ հիմնականում հանդես են գալիս ավանգարդ ուղղվածության ստեղծագործողները, ստվերի մեջ են թողնում դասական ժանրն ընտրած նկարիչներին: Մշակութային այդ բացը լրացնելու նպատակով ստեղծված «Ռեալ-արտ» ստեղծագործական...
Մշակեցին եւ ընդունեցին ավագանու անդամի վարքականոն: Նախաձեռնության նպատակն էր Գյումրու ավագանին դարձնել հաշվետու, թափանցիկ, հրապարակային,մասնակցային, արձագանքող, նախաձեռնող:
Ամբողջ աշխարհում տարվա 4-րդ ամսվա, 4-րդ շաբաթվա, 4-րդ օր նշվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջազգային օր: Այս տարի տոնը նշվում է ապրիլի 25-ին:
Այսօր՝ ժամի 13:00-ի սահմաններում, փոխհրաձգություն է եղել Գյումրիի Շիրակացի փողոցի «Ցածր գներ» խանութի մերձակայքում: Նախնական տեղեկություններով՝ երկու հոգի վիրավոր է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Մահացած երիտասարդի հայրը՝ Պետրոս Քեչեջյանը, կնոջ՝ Անահիտ Արոսյանի պատմելով, շատ հուզված է եղել ու կորցնելով ինքնատիրապետումը՝ հարձակվել է ամբաստանյալի վրա ու դանակահարել: Քաշքշոցից առաջացած աղմուկից անհանգստացած ներս են վազել դատական կարգադրիչներն...
«Առաջին անգամ է, որ ես էս թեմայով խոսում եմ: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում: Ինձ ոչ թե ներկայացրեք, թե սա կատարվել է, սա չի կատարվել, այլ` թե ինչու չի կատարվել»,-Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին մարզխորհրդի նիստին հայտարարեց նորանշանակ...
2012թ. դեկտեմբերի 5-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը Գյումրին հռչակեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Նմանատիպ պատվի են արժանացել եւս երկու քաղաք՝ Մոգիլյովն ու Գաբալան:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2012թ. դեկտեմբերին, գրեթե միաժամանակ սկսվեցին հայր եւ որդի Սարգսյանների դեմ հարուցված քրեական գործերով դատավարությունները:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 4-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ, մարտի 28-ից 30-ը կազմակերպել էր «CAUCADOC-ը Գյումրիում» խորագրով վավերագրական ֆիլմերի փառատոն:
Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանական կողմն էլ իր հերթին փորձեց ճշտել, թե արդյոք, որպես վկաներ դատարան ներկայանալու համար ծանուցվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա դուստր՝ Մանյա Ղուկասյանը եւ եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը:...
«Ես գիտեմ, որ անցած առաջնությունում, երբ հաղթանակ էիր տարել, քեզ քաղաքային իշխանությունները տեղ էին տվել, որ ինչ-որ փոքր տաղավար դնեիր, բայց մենք էդպիսի նվեր չենք առաջարկում քեզ, քանի որ տաղավարների տեղադրումն ընդհանրապես բացառելու ենք քաղաքում,...
Գյումրիում արդեն 5-րդ անգամ անցկացվող Խոսքի ազատության օրը պարգեւներ հանձնվեցին լրագրող Զարհուհի Մեջլումյանին՝ իրավապաշտպանական թեմաները եւ մասնավորաբար ցմահ դատապարտվածների խնդիրների լուսաբանման համար: «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն արժանացավ...
«Իսկ մենք հույս ունենք, որ այդ օրը կընտրեք նաեւ ինտելեկտուալ հարսնացու մեր Համլետի համար,- կատակում է Գեւորգ Թումանյանը,-
Գյումրու նախկին քաղաքապետի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը հրապարակային ներողություն խնդրելու, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջով հունվարի 23-ին հայց էր ներկայացրել «Ցայգ» հեռուստաընկերության...
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատակոչված 42 վկաներից առայժմ հարցաքննվել են 10-ը:
Շիրակի նորանշանակ մարզպետն էլ իր հերթին խոստացավ, որ կփորձի աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ներկայում աշխատում են` կադրային ջարդ չի լինի:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում- հանրահավաքը Գյումրիում այսօր նույնքան մարդաշատ էր, որքան նախորդ անգամ: «Բարեւ Գյումրի, բարեւ Շիրակ աշխարհ, բարեւ Հայաստան,-այսպես դիմեց հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանը
Զրուցակիցս հիշում է ձյան տակ որևէ բան թաքցնելու անհնարինության մասին տարածված ժողովրդական խոսքը: Հետո դժգոհում, որ շաբաթվա 4 օրը «դզող-փչողների» մոտ են: «Էս աղքատ քաղաքին մենակ էս փոսերն էին պակաս, էն էլ անձրևից հետո բուսած սնկերի նման ամեն տեղից գլուխները...
Հայ-թուրքական սահմանից ընդամենը 37 մետր հեռավորության վրա գտնվող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում «չկա»-ների ցանկն այնքան շատ է, որ բնակիչները դժվարանում են առանձնացնել ամենա-ամենան: «Որովհետեւ ինչից էլ խոսանք, էսօրվա դրությամբ մեզի շատ պետք է»,-արդարանում...
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, փետրվարի 27-ին, ավարտվեց 8 ամիս տեւած թրաֆիքինգի գործով դատավարությունը: Վիճաբանության փուլին այդպես էլ չմասնակցեցին «Դոկտոր» մականունով ամբաստանյալ Սուսաննա Մ.-ի ոչ նախկին, ոչ էլ էլ նոր փաստաբանը:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը:
«Բարեւ Գյումրի, նամուսով Գյումրի, թասիբով Գյումրի: Սիրելի հայրենակիցներ, սա մեր եղանակն է, արեւ է, թե ձյուն, սա մեր երկիրն է: Կումայրի է, Ալեքսանդրապոլ է, թե Գյումրի, մեկ է, ժողովուրդը չի փոխվել, ժողովուրդը ասում է վերջապես, որ սա իմ քաղաքն է, սա իմ երկրին...
Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը նշանակված ժամից ուշանում էր, Թատերական հարապարակում հավաքված գյումրեցիների առաջ նախ ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության անդամները:
Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում մարդիկ սկսել էին հավաքվել դեռ ժամը 16-ից: Մեկ ժամ անց, չնայած ձյան առատ տեղումներին, հրապարակը լցվել էր հանրահավաքի մասնակիցներով:
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանն անցյալ տարի՝ փետրվարի 12-ին, կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել էր՝ հաղթելով մրցակցին: Ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն գյուղի զարգացման քառամյա ռազմավարական նոր ծրագիրը...
Երկու ընտարտեղամասերում էլ նախագահների թեկնածուներից ոչ մեկի վստահված անձանց չհանդիպեցինք: Թիվ 34/40 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը միայն տեղեկացրեց, որ ժամը 15-ին իրենց ընտրատեղամասում ընդամենը 15 րոպեով գտնվել է Պարույր Հայրիկյանի վստահված...
34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում: 34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջում էին վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես չեն մասնակցի քվեարկությանը:
Գյումրիի Սլաբոդկա թաղամասում տեղակայված թիվ 34/27 ընտրատեղամասում առաջին իսկ լուսանկար անելու փորձից հետո վեճ սկսվեց մի անծանոթ տղամարդու հետ, ով պահանջում էր իրեն չլուսանկարել:
Ժամը 10:00-ին Ախուրյանում տեղակայված թիվ 35/04 ընտրատեղամասին մոտեցավ մեկ միկրոավտոբուս: Մոտ 15 ընտրող միաժամանակ մտավ ընտրատեղամաս, քվեարկեցին եւ նույն միկրոավտոբուսով էլ հեռացան:
Օրն աշխատանքային չէր, եւ որեւէ իշխանավոր նրանց բողոքներին այդպես էլ ականջալուր չեղավ:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2012թ.-ի նոյեմբերի 20-ից ընթացող Քրիստինե Միքայելյանն ընդդեմ Էդուրադ Մալինցյանի դատավարությունն ավարտվեց:
ՀՀ նախագահի թեկնածուն շեշտեց, որ բաց ճակատով է մտնում Գյումրի, քանի որ իր վարչապետ եղած ժամանակ 150 հազար քմ է կառուցապատվել, շահագործման է հանձնվել Մայիսյանի կաթսայատունը, կառուցվել է «Ստրոմմաշինա»-ն՝ ներկայիս «Քարհատ» ձեռնարկությունը, Անալիտիկ սարքերի...
«Մենք քեզի հետ ենք, Րաֆֆի ջան», «Րաֆֆի թագավոր», «Մեծատառով մարդ, իսկական հայ», «Երբ բդի մեզի փրկես էս գել ու գազաններից», «Դու մեր գլխի վրա տեղ ունիս», «Այ ըսիգ նախագահացու է, մեզի նման հասարակ մարդ է, օր հասել է շուկա», «Րաֆֆին բդի մեր նախագահն էղնի»,...
Դատավոր Էդ. Մանուկյանն անակնկալի եկավ՝ լսելով ամբաստանյալի կտրուկ որոշումը: «Ես փոխում եմ իմ պաշտպանին, ես ուրիշ փաստաբան եմ ուզում, չեմ ուզում, որ ինքն ինձ պաշտպանի: Մի օր գալիս է, 10 օր չի գալիս, մի ամիս է՝ հիվանդ է, ես հրաժարվում եմ իրանից»,- հայտարարեց...
Ամերիկաբնակ գյումրեցի Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի գործով դատական երկրորդ նիստը սկսվեց նշանակվածից մոտ 2 ժամ ուշացումով: Ժամը 12-ին նշանակված դատական նիստին ներկա էին միայն ամբաստանյալը, մեղադրող կողմից Շիրակի...
Տուժողին հետաքրքրում էր, թե արդյոք որեւէ սրբություն ուներ Էդուարդը, երբ երդվում էր, որ պարտք վերցրած գումարները կվերադարձնի հենց դուրս գա բանտից: «Սրբապիղծ, դու անգամ հորդ գերեզմանը չխնայեցիր»,- հայտարարեց տուժողը:
Տարօրինակ է դատավորի որոշումը՝ «Հետքին» պարտավորեցնել հերքում հրապարակել այն պարագայում, երբ հայցադիմումում հայցվորը նման պահանջ չէր ներկայացրել, եւ «Հետքը» որեւէ կարգավիճակով գործում չէր ներգրավվել:
Գյումրիի բնակչուհի, 77-ամյա Ռոզա Խաչատրյանին դանակի 10 հարված հասցրած երիտասարդը դատարանի դահլիճից իրեն ազատ արձակելու ցանկությունը բացատրեց նրանով, որ արդեն հոգնել է «փակի տակ» մնալուց:
Լեռնակերտի մշակույթի տուն տանող ճանապարհն արդեն երկրորդ ամիսն է, չի մաքրվում: Մի քանի սենյակից բաղկացած միահարկ շինությունն անցյալ դարի 60-ականների կառույց է: Բարոյապես ու ֆիզիկապես մաշված շենքի միակ կենդանի ու շնչող հատվածում տեղավորված է համայնքի...
Նախկին շրջանային կենտրոն Ախուրյանի բազմաբնակարան շենքերով հագեցած կենտրոնական հատվածը 1988 թ.-ի երկրաշարժից գրեթե լիովին ավերվեց:
«Ես էսքան պարտքի մեջ ինչպես կարող եմ ծառայողական մեքենա պահել,-լրագրողների հարցին հարցով պատասխանեց աշխատանքային 100 օրը ամփոփելու նպատակով մամուլի ասուլիս հրավիրած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,-ես սեփական մեքենաներ ունեմ: Ես անգամ իմ մեքենային...
Սիրահար զույգն առաջին անգամ հանդիպել եւ միմյանց հետ մոտիկից ծանոթացել էր քննիչի աշխատասենյակում: Քրիստինեն անակնկալի էր եկել, քանի որ գաղութից իրեն ուղարկած լուսանկարում առնվազն մերօրյա «Ռեմբո» էր եղել պատկերված, իսկ նիհարավուն, փոքրամարմին...
Գյումրիի բնակչուհի Հ. Մուրադյանին Թուրքայի Տրապիզոն քաղաքում սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատական մի քանի նիստեր՝ նշանակված 2012 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հետաձգվել էին ամբաստանյալներից...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատական առաջին նիստը, որ նշանակվել էր 2012թ. դեկտեմբերի 27-ին՝ չկայացավ, քանի որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին ԱԱԾ մեկուսարանից չէին...
1991թ.-ին ծնված գյումրեցի Հարություն Հարությունյանն ամբաստանյալի նստարանին հայտնվել էր 77-ամյա Ռոզա Խաչատրյանին դաժանաբար սպանելու համար: Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով իրեն առաջադրված մեղադրանքն ամբաստանյալը թեպետ մինչեւ վերջ չէր կարդացել,...
Էղավ էն, օր համ մեր Լեննագանի տունը կորցրինք, ընտեղ էլ հեչ բանի տեր չդառանք, ստրուկի նման աշխատանք, փոր ու փոշման ետ եկանք: Ըսիգ մեզի խրատ եղավ:
Վերջին շրջանում ամուսնական զույգերի տարաձայնությունների պատճառ հանդիսացող ինտերնետային ծանոթություններին ու սկանդալային պատմություններին չեն զիջում պատահական զանգերի հիման վրա հաստատված ծանոթություններն ու դրանց արդյունքում ծնված սիրային...
87-ամյա մանկաբույժ Եվա Բեժանովային ամասիացիները կարելի է ասել պաշտում են: «Մենք աղոթում ենք, որ Աստված նրա կյանքը երկարացնի, թող մեր բաժնից վերցնի իրան տա: Մեր երեխաներն ու թոռները նրա շնորհիվ են առողջ մեծացել: Եթե իրան մի բան պատահի՜…անգամ չենք...